Պեսկովը՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների մասին
Մոսկվայի և Դելիի հարաբերությունները հասուն են, և «2-ը 2-ի» ձևաչափը չափազանց նպատակահարմար է։ Այս մասին Նյու Դելիում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«2x2 ձևաչափն իսկապես չափազանց նպատակահարմար է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առանձնահատուկ արտոնյալ գործընկերային հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ և՛ Հնդկաստանը, և՛ Ռուսաստանը տարբեր երկրների հետ կիրառում են այս ձևաչափը։
Նա հավելել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները և արտաքին գործերի նախարարները մշտապես կապի մեջ են։