Չինաստանից Վրաստան է մեկնել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
Չինաստանի Գանսու նահանգի Ուվեյ քաղաքից Վրաստանի ուղությամբ մեկնել է առաջին կանոնավոր երկաթուղային-կոնտեյներային գնացքը։ Բեռնատար գնացքի վերջնական նպատակակետը Թբիլիսին է, որտեղ բեռները կհասնեն 10-12 օրից։ Jnews-ի հաղորդմամբ, տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նշված երկաթուղային-կոնտեյներային փոխադրումները կանոնավոր կլինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ եվրոպական այլ երկրների ուղղությամբ։
Վրաստանի ուղղությամբ առաջին բեռնատար գնացքի մեկնման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան և խոսքով դիմել է ներկաներինին: Դեսպանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը, որը կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը և Վրաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային առևտրի, տրանսպորտային և լոգիստիկ հանգույց:
Իր հերթին Գանսու նահանգի փոխնահանգապետը նշել է Վրաստանի դերի աճը «Գոտի և ճանապարհ» գլոբալ նախաձեռնությունում, որին նպաստում է նմանատիպ նախագծերի իրականացումը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են