Սիրիայում ռուսական շարասյան ղեկավարը խոսել է Թուրքիայի հետ համատեղ պարեկության մասին
Ռուսաստանը և Թուրքիան հերթական հաջող համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Կամիշլի քաղաքի մոտ գտնվող Հասեկե նահանգում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ռուսական պարեկային շարասյան ղեկավար Անդրեյ Չիպիզուբովը։ Այս տարածքի կանոնավոր պարեկությունն առաջին անգամ սկսվել է 2019 թվականի նոյեմբերին, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։
«Մենք հաջողությամբ հաղթահարում ենք այդ խնդիրը, քանի որ, կրկնում եմ, կա մանրակրկիտ նախապատրաստություն, ուստի ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Որոշ բնակավայրերի բնակչությունը շատ լավ է վերաբերվում իրենց տարածքում ռուսական դրոշի առկայությանը»,- ասել է Չիպիզբուովը:
Ռուսական կողմից շարասյունը ներառում էր երկու Tiger զրահամեքենա, մեկ Typhoon և ՀՄՄ-80: Թուրքական կողմից պարեկությանը մասնակցել է չորս Kirpi-2 զրահամեքենա։ Ավտոշարասյանը օդից ուղեկցում էին ռուսական Կա-52 և Մի-8 ուղղաթիռները։ Շարժման մեկնարկային կետը Շեյրեկ բնակավայրն է։
Ընթացիկ պարեկությունը 210-րդն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան