Վահե Հակոբյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն ընդունել են ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչնեներին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 6-ին ընդունել են Հայաստանում ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներ Գայանե Բունիաթյանին և Ռուզաննա Հայրապետյանին: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Ողջունելով հյուրերին` Վահե Հակոբյանը կարևորել է կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հակոբյանն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:
Կողմերը ձեռք են բերել երկուստեք համագործակցության և հանդիպումների պայմանավորվածություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում