Կրթություն, գիտություն 12:36 06/12/2021 Հայաստան

Հայ գիտնականներն առաջարկում են հնագիտական նոր մոտեցում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտն առաջարկում է հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում կիրառել օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդները: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: 

Երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ով Արտանիշի և Արագածի պեղումների գիտական խմբի համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի հետ, բացատրում է մեթոդի էությունը և կիրառման արդյուվետությունը.

«Հնագիտական հուշարձաններում թաղված մետաղական արտեֆակտերն այս կամ այն չափով քիմիապես ակտիվ են: Գտնվելով երկրի մակերեսից որոշակի խորության վրա՝ նրանք ագրեսիվ միջավայրի և մթնոլորտից ներթափանցող թթվածնով հարուստ ջրերի հետ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են քիմիական միացություններ և մակերևութային լարվածության ուժերի շնորհիվ տարածվում են բնահողի մեջ՝ ստեղծելով սեփական երկրաքիմիական մարդածին պսակներ: Այս պսակների ձևավորման մեխանիզմը նույնն է, ինչ հանքային մարմինների շուրջը ձևավորվող երկրաքիմիական երկրորդային պսակներինը, որոնք արդյունավետորեն կիրառվում են նոր հանքավայրերի հայտնաբերման գործում:

Հնագիտական հուշարձանների վրա, բնահողի շերտում ձևավորված երկրաքիմիական պսակների գնահատման համար, որպես գլխավոր էլեմենտ-ինդիկատորներ, օգտագործվում են պղինձը, անագը, մկնդեղը, կապարը, ցինկը, արծաթը, երկաթը, կալցիումը և ոսկին, որոնք մտնում են բրոնզի և երկաթի դարաշրջանների հնագիտական մետաղական արտեֆակտերի կազմի մեջ, ինչպես նաև ֆոսֆորը, որը մարդու և կենդանիների ոսկորների կազմի հիմնական բաղադրիչներից է: Այս էլեմենտների ձևավորած երկրաքիմիական պսակները կրում են իրենց մեջ քանակական և որակական տեղեկություն նրանց անտրոպոգեն աղբյուրի (հուշարձան, դամբարան) վերաբերյալ:

Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին, դրանք հստակորեն արտահայտվում են բնահողի մեջ՝ դամբարանների և այլ հնագիտական հուշարձանների մակերեսի վրա: Այս մոտեցման արդյունքում բացահայտվել են Արտանիշի թերակղզու արևելյան ափին տեղադրված Արտանիշ 23 և 29 դամբարանադաշտերի վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները, բացահայտվել և պարզաբանվել են Արագածի հարավային լանջի Տիրինկատար-Կարմիր Սար տարածքի (12 վիշապների տարածք) դամբարանների վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները։ Հնագետներին տրվել են դրական երաշխավորություններ՝ պեղելու առավել հեռանկարային դամբարանները, ինչպես նաև խոտանվել են նախկինում թալանվածները։

Ավելի ուշ հնագիտական պեղումներով հաստատել են մեր կողմից դամբարանների համար տրված դրական և բացասական (խոտանված), եզրակացությունները»:

Արշավիր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով՝ քարե դարից մինչև ուշ միջնադար:

Հետխորհրդային տարիներին հայտնաբերված, բայց չուսումնասիրված օբյեկտների թիվը կրկնապատկվել է: Առաջացել է ընտրողական ուսումնասիրության անհրաժեշտություն՝ պեղումների ենթակա հարյուրավոր օբյեկտներից ընտրել ամենից առաջնահերթը: Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին իրականացված հաջողված փորձը նախատեսվում է տարածել այլ տարածքների վրա, քանի որ այս մեթոդով խնայում են պեղումներին ուղղված ֆինանսական միջոցները, ժամանակը, ապահովում են առավել հարուստ արտեֆակտեր պարունակող հուշարձանների հայտնաբերումը, թույլ են տալիս գնահատել հուշարձանների ներքին պարունակությունը՝ առանց այն բացելու, հնարավորություն են տալիս հավաստանշել և խոտանել նախկինում թալանված հուշարձանները, նպաստում են գեո և արխեոտուրիզմի զարգացմանը:

Այս աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան և միջազգային գիտական հանրության շրջանում: Արդեն կա համագործակցություն և ակտիվ գիտական շփումներ գերմանացի, իտալացի և ավստրալացի երկրաբանների և հնագետների հետ:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» 18T-1E171 գիտական  թեմայի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային համագործակցությամբ Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի Դասական հետազոտությունների ինստիտուտի, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմելիան համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի, Բեռլինի Ազատ համալսարանի Հին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի, Քեմնիցի հնագիտության պետական թանգարանի, Իտալիայի Հումանիտար գիտությունների դեպարտամենտի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ:

Հետազոտությունները տպագրվել են «Archaeology of Armenia in Regional Context» և «Armenian Journal of Near Eastern Studies (Aramazd)» հանդեսներում:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}