Փորձագետները պարզել են ինքնաթիռի ամենաապահով նստատեղերը
Փորձագետները պատմել են, թե ինչպես են ինքնաթիռների նստատեղերն ազդում կորոնավիրուսով վարակվելու հավանականության վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Travel Daily Media-իին:
Թռիչքն ավելի վտանգավոր չէ, քան գնումներ կատարելը, կարծում են փորձագետները:
Ինքնաթիռների բարձր արդյունավետ ֆիլտրման և օդափոխության համակարգերը արդյունավետորեն կանխում են վիրուսով վարակված կաթիլների մանրէները օդի միջոցով: Ավելին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նույնիսկ հայտարարել է, որ վիրուսի փոխանցման ռիսկը ինքնաթիռում չափազանց ցածր է:
Սակայն, Փենսիլվանիայի համալսարանի աշխատակից Ուիլյամ Բանֆլետի և Ջեռուցման, Հովացման ինժեներների ամերիկյան ընկերության համաճարակների հարցերով հատուկ խմբի նախագահի խոսքով՝ սրահում ամենաանվտանգ նստատեղը պատուհանի մոտ է:
Բանն այն է, որ բազկաթոռի մի կողմում պատ կա, ինչը հնարավորություն է տալիս կրկնակի կրճատել մյուս ճանապարհորդների հետ շփումների քանակը՝ համեմատած շարքի կենտրոնում գտնվող նստատեղերի հետ։ Ստացվում է, որ այդ ուղևորների կողքով անց ու դարձ չի իրականացվում։