Մյանմայի նախկին պետական խորհրդականը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Մյանմայի նախկին պետական խորհրդական, երկրի փաստացի վարչապետ և Նոբելյան մրցանակակիր 76-ամյա Աուն Սան Սու Չժիին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ՝ անկարգություններ հրահրելու և COVID-ի դեմ միջոցառումների խախտման համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ռազմական իշխանությունների ներկայացուցիչ, գեներալ Զո Մին Թունին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ Աուն Սան Սու Չժին յուրաքանչյուր մեղադրանքի համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 10-ին նշանակված է կոռուպցիոն գործերից մեկի լսումները, որում Աուն Սան Սու Չժին կարող է պաշտոնապես մեղադրվել կոռուպցիոն ճանապարհով ուղղաթիռի ձեռքբերման մեջ։