Հայտնի է դարձել, թե ինչպես կփոխվեն 2022 թվականին հանգստի գները
Փորձագետները վերլուծել են, թե ինչպես կփոխվեն Ռուսաստանի քաղաքներում հանգստի գները 2022 թվականին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Tvil.ru-ի մամուլի ծառայությանը։
Ըստ հետազոտության, գալիք ամառային սեզոնի ամրագրումները 2021 թվականի համեմատ աճել են 35 տոկոսով:
«Ֆեոդոսիայում մեկ գիշերվա արժեքը նվազել է 30 տոկոսով. այժմ այստեղ կարող եք կացարան պատվիրել հաջորդ ամառ մեկ անձի համար օրական վճարելով 844 ռուբլի», - նշում է մամուլի ծառայությունը։
Այս պահին ամենահայտնի հանգստի վայրերն են Յալթան, Սևաստոպոլը, Ֆեոդոսիան, Ալուշտան և Սիմֆերոպոլը Ղրիմում, Սոչին և Գելենջիկը Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:
Հստակեցվում է, որ ամենից հաճախ զբոսաշրջիկները կացարան են պատվիրում չորսից ութ գիշերվա համար, իսկ երեք հոգանոց ընտանիքի համար ծախսում են օրական 2-6 հազար ռուբլի (մոտ 7-30 հազար ՀՀ դրամ)։