Ավելի քան մեկ միլիարդ դոլար են խոստացել ներդնել Թրամփի սոցիալական ցանցում
Սոցցանցը, որը ստեղծվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կիրակի օրը հայտարարել է, որ ստացել է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրումային խոստումներ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թրամփի Trump Media & Technology Group Corp. (TMTG) և նրա Digital World Acquisition Corp ներդրումային ընկերությունը հայտարարել են, որ իրենք ներդրումների պարտադիր պարտավորություններ են ստացել ինստիտուցիոնալ ներդրողների բազմազան խմբից:
«Մեկ միլիարդ դոլարը կարևոր ազդակ է ուղարկում մեծ տեխնոլոգիաներին, որ գրաքննությունը և քաղաքական խտրականությունը պետք է վերջ դրվի»,- այս կապակցությամբ ասել է Թրամփը։
«TMTG-ն ավելի ամուր դիրքերում կլինի մեծ տեխնոլոգիաների բռնակալության դեմ պաշտպանվելու հարցում»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան