Ռուս զբոսաշրջիկները պատմել են, թե որ երկրներ են ցանկանում այցելել 2022 թվականին
Փորձագետները ռուսաստանցիներից պարզել են, թե որ քաղաքներ ու երկրներ կցանկանան այցելել 2022 թվականին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով OneTwoTrip ծառայության մամուլի ծառայությանը։
Հարցվածների մեծամասնությունը՝ 85 տոկոսը, երազում է ավելի հաճախ արտասահման մեկնել, հետևում է հարցման արդյունքներից, որին մասնակցել է 3620 մարդ։ Ամենահայտնի երկրներից են Իտալիան, Թուրքիան և ԱՄՆ-ն։
Ինչ վերաբերում է ռուսական ուղղություններին, ապա վարկանիշը գլխավորել են Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը և Իրկուտսկը (մասնավորապես՝ Բայկալը)։ Հարցվածների 15 տոկոսն է նախատեսում ճանապարհորդել երկրի ներսում։
Տրանսպորտի առումով հարցման մասնակիցները որպես իրենց նախընտրած միջոց ընտրել են ինքնաթիռը։ Երկրորդ տեղում մեքենան է, իսկ երրորդում՝ ավտոբուսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան