Փորձագետը պատմել է, թե երբ կավարտվի էլեկտրոնիկայի դեֆիցիտը
Կիսահաղորդիչների համաշխարհային պակասը, որը կազմում է էլեկտրոնային արդյունաբերության ողնաշարը, կնվազի 2022 թվականին։ Qualcomm-ի գործադիր տնօրեն Կրիշտիանու Ամոնի խոսքերը մեջբերում է հարավկորեական The Elec պորտալը, հաղորդոմ է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ամերիկյան կորպորացիայի թոփ մենեջերը նշել է, որ էլեկտրոնային բաղադրիչների մատակարարման ընդհատումների հետ կապված իրավիճակը գնալով ավելի քիչ է հաճախանում, իսկ հաջորդ տարի այն ամբողջությամբ կհաղթահարվի։
Կիսահաղորդչային խնդիրների պատճառով սմարթֆոնների շատ արտադրողներ չեն կարողացել Qualcomm-ից ստանալ բավարար պրոցեսորներ, ինչը հանգեցրել է հանրաճանաչ սարքերի արտադրության անկմանը և օգտագործողների համար գների բարձրացմանը: