
15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ և հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաև, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ էր առաջադրվել Արթուր Ղազինյանը, սակայն նրան 14 անգամ հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ չեն ընտրել։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները կրկին դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- ՔՊ-ն 10-րդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին