Ալեն Սիմոնյանը ՌԴ-ի կողմից սկանդալային գնահատված իր հայտարարությունը այդպիսիսն չհամարեց և պնդեց ասածները
«Դուք ռուս լրագրողների հետ հանդիպմանը մի այսպիսի դիտարկում արեցիք՝ ասելով, որ Հայաստանում կա տարածված կարծիք, որ Ռուսաստանն է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինձ հետաքրքիր է թե դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը»,-ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը և հիշեցրեց, որ այդ հարցազրույցից հետո ՌԴ ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևակայությանը զարկ տալու մեջ:
Խամոյանը խնդրեց պարզաբանել, թե Ալեն Սիմոնյանը ի՞նչ է ակնարկել «Լավրովյան պլան» ասելով՝ բերելով ՌԴ ԱԳՆ հայտարարության այն դրույթը, ըստ որի՝ ՌԴ-ն բանակցային մանրամասներ էր ներկայացրել, որ վերջին փաթեթեը խմբագրված տարբերակով կողմերին էր ներիկայացվել 2019 թվականի ամռանը:
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մինչ այդ տեսանյութը լրագրողներին ասել էր, որ այն չի մեկնաբանելու:
«Կարծում եմ, որ ամեն ինչ ասված է և յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է ռուսաց լեզվին, շատ լավ հասկանում է, թե ես ինչ եմ ասել, ես որևիցե նոր բան չեմ ասել, և ավելացնելու բան չունեմ»,-պատասխանեց Սիմոնյանը և խնդրեց հարցեր տալուց անձնական գնահատականը իջեցնել և հարցն ավելի բովանդակային կլինի, եթե իր անձնական կիսածաղրական գնահատականները քիչ դնի հարցի մեջ:
«Ձեր դաստիարակչական դիտարկումների մասով ուզում եմ հիշեցնել, որ դուք եք ԱԺ նախագահը, և դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել և մեր ռազմավարական դաշնակցին մեղադրանքներ հնչեցրել»,-արձագանքեց Ագնեսսա Խամոյանը և կրկնեց հարցը, թե ի՞նչ բանակցային նրբությունների է տիրապետում Աժ նախագահը, քանի որ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ վերջին խմբագրված տարբերակը ներկայացվել է 2019թ.-ին և Ալեն Սիմոնյանը և իր ղեկավարը հայտարարում էին, որ բանակցային գործընթացում որևէ նորություն չկա և հերքում էին Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ սեղանին լուծման փուլային տարբերակն է:
«Հայտարարությունը սկանդալային է միգուցե ձեր համար, բայց հայկական հանրության համար որևիցե սկանդալային բան չկա, այդտեղ և որևիցե նոր բան չկա, խորհուրդ կտամ ռուսաց լեզվի լավ մասնագետի հետ այդ տեսանյութը նորից դիտեք և հաջորդ նիստին բարձրացրեք այդ հարցը»,-պատասխանեց Սիմոնյանը:
Ագնեսսա Խամոյանը տեղից արձագանքեց, որ ռուսաց լեզվի մասնագետ Նիկոլ Փաշինյանին է պետք:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն պետբյուջեի հաշվին հարստանալը և նոր պադավատ ունենալը. Արեգնազ Մանուկյան
- Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին