Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն պետբյուջեի հաշվին հարստանալը և նոր պադավատ ունենալը. Արեգնազ Մանուկյան
«Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսն ամենաօրյա ռեժիմով ով է։ Ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ը էջերից չի իջնում, գոնե ամաչեք»,- Ազգային ժողովի նիստին ելույթի ժամանակ դիմելով իշխնական պատգամավորիներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա հիշեց, որ մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա և ՔՊ-ականների առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում են, դրա համար էլ հարստանում են։
«2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեն բացահայտել։ Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով և փորձել աչոկներ հավաքել, կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Մանուկյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանքի անդամների և նրա շրջապաաի գործերը։
«Նրա եղբայրը «Եվրո ասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020 հուլիսին, դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է երջանիկ պատահականությամբ ասֆալտի տեդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստնալ։
Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը թուրքամետ կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ արդարացել էր, թե իր դեմ քարոզարշավ են կազմակերպում, քանի որ արդյունավետ հանդիպումներ է ունենում դրսում, փայլուն հարաբերություններ հաստատում, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց 3 օր առաջ, երբ ՌԴ արտգործնախարարությունից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն գոյություն չունեցող «Լավրովի պլանին» հղում անելու համար։
Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր։ Ահա սա էր նրա փայլուն հարաբերության և արդյունավետ աշխատանքի գնահատականը։
Փայուն և արդյունավետ նրա մոտ սատցվում է միայն ասֆալտի տենդերները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալն ու նույն պետբյուջեի հաշվին նոր պադավատ ունենալը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳ նախարարությունը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին. «Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի»
- Կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար. Հայկ Մամիջանյան
- Սոս Հակոբյան. Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում արմատախիլ է արել Ալեն Սիմոնյանի նման մոլախոտերի
- 90 մլն դրամ Ալեն Սիմոնյանին՝ անհետաձգելի ընթացակարգով մեկ անձից BMW 750Li ծառայողական մեքենա գնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան