Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան
«Ես չէի ուզում Պանդորայի արկղը բացել, բայց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստիպեց խոսել նախարար եղած տարիներին իր թույլ տված ստերի մասին»,-ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և շեշտեց, որ հիշուղությունը շատ չփորփրելով և առանց Google-ին դիմելու հիշել է Թորոսյանի երկու սուտ:
Պատգամավորը նշեց, որ կորոնավիրուսի պիկի ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հեգնում էր, թե ինքը վարակված է կորոնավիրուսով և բոլորին վարակելու է:
«Նա հայտարարում էր, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ, և դրա արդյունքում մենք այսօր ունենք 7669 մահ»,-հայտնեց պատգամավորը, և շեշտեց, որ այս վիճակագրական տվյալները Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ մեծագույն սխալներով են հավաքվել:
Թովմասյանը փաստեց, որ Վիճակագրական կոմիտեի և Առղջապահության նախարարության տված մահվան վիճակագրական տվյալներն իրար հակասում են, քանի որ ԱՆ-ն 700 քաղաքացու մահ չի գրանցել:
«Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,-հայտնեց պատգամավորը և փաստեց, որ իր հրապարակած մահվան դեպքերի տարբերության մասով արդեն դատախազությունն ուսումնասիրություն է անում:
«Պետք է հասկանանք, թե Արսեն Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու»,-հայտնեց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան
- Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին. Արեգնազ Մանուկյանը