Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև միայն դա կարող են անել, երեք հոգու կանչում են 100 հոգով հարձակվում են օգնականների վրա»,- լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը:
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Թադևոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին հրավիրել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ և այտեղ խմբակային ծեծի ենթարկել:
Գևորգյանն ասաց, որ ծեծողների մեջ ճանաչում է միայն ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, իսկ մյուսներին նկարներով կարող է ասել, թե ովքեր են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան