Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով տարածված տեսանյութում Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիները ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի։
Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիների հարազատներին սիրաշահելու ու բոլորիս վրա էժան էմոցիա վաճառելու համար Ալենի ղեկավար նեռը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել անգամ իր որդուն փոխանակել գերիների հետ։
Բայց Ալենը նաև միանշանակ ճիշտ է, քանի որ գերիների հարազատներից շատ-շատերը այդպես էլ պահանջատեր չդարձան ու չգիտակցեցին իրենց զավակների գերեվարման ու նվաստացման բուն պատճառը՝ նեռի գլխավորությամբ քպ-ի իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
- 10 ռազմագերիների վերադարձի հետ կապված՝ պաշտոնապես ոչինչ. Աբրահամյան
- «Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիներ ունենք». Նաիրա Զոհրաբյան
- Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք գերիներին, մինչև արցախցի փախստականները չվերադառնան տուն. Ադամ Շիֆ
- Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. ԱՀ ՄԻՊ
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը
- Լավ է, որ Փաշինյանը չի ասում՝ Ալիև՛, մի հատ քննություն արա՝ նոր գերիներին ինձ ուղարկի. Արծվիկ Մինասյան
- Անկազմակերպ, անգլուխ մի պատերազմ է եղել, հիմա էլ գերիների վրա է մեղքը բարդելու. Ժաննա Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան