«Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա»-ն
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա» շտամը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է հարավաֆրիկյան News24 լրատվական պորտալը՝ հղում անելով գիտնականների միջազգային խմբի նախնական եզրակացություններին, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հրատարակության համաձայն՝ Լոնդոնի համալսարանի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցից Կարլ Փիրսոնի ղեկավարած խումբը մաթեմատիկական մոդել է ստեղծել՝ հիմնվելով Հարավային Աֆրիկայի տարբեր նահանգներից կորոնավիրուսով վարակված հիվանդների հարցման արդյունքների վրա։
Արդյունքում նրանք գտել են նախկինում առաջ քաշված վարկածի հաստատումը, որ նոր շտամը կարող է մարդուց մարդ փոխանցվել ավելի արագ, քան նախորդները։ Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ, թե արդյոք «Օմիկրոն» շտամը հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի՝ համեմատած նախկին շտամերի հետ։
Խումբը կոչ է արել գիտնականներին ամբողջ աշխարհում օգտագործել ստացված տվյալները, որպեսզի ավելի լավ պատրաստվեն առաջիկա ամիսներին կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման դեպքերի հնարավոր աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան