Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծննողներն ու հարազատները հավաքվել են կառավարության մոտ և իրենց բողոքն են հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հնչեցրած հայտարարությունների համար։
Նրանք իրենց անհետ կորած և գերեվարված երեխաների, հարազատների նկարաներն են բերել, որպեսզի փակցնեն Կառավարության շենքի պատին։
«Էսօր ԱԺ ախոռի դիրեկտոր Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ մենք գերի չունենք։ Ախպեր իմ երեխեն չկա՝ 1 տարի երկու ամիս է։ Ու այսօր հավաքվել ենք, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք, ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն։ Իմ երեխեն կռվել է մինչև վերջին փամփուշտն ու հայտնի չէ, թե ուր է ու ինքն էնքան բան է արել, որ իրանք սաղովի հավաքվեն չեն կարա անեն։
Ու էսօր մի դասալիք իմ երեխուն դասարիք ասի՞։ Մենք էս 300 հոգու նկարները, անհետ կորածների, բերել ենք այ էս պատին դնենք։ Էս տղերքի նկարները էս հանրապետությունում սաղ տեղ պետք ա դնենք, ոչ մեկ իրավունք չունի ասելու ստեղ մի դրեք»,- վրդովված ասաց ծնողներից Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ հավաքվել են ու իրենց արդար պահանջն են ներկայացնում․
«Էս տղերքն էս երկրի համար իրենց կյանքն են տվել, հերիք եղավ արա, ատամներս հաշվել եք, սաղիդ բալեքը տունն են, հլը մեկիդ երեխեն թող երկու օր տուն չգա, ինչ կանե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվի, որ հետո մեր դաշնակիցներից ապտակներ չստանա. Վահե Հակոբյան
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան