Յուրաքանչյուր տասներորդ եվրոպացի մինչև շաբաթվա վերջ վարակված է լինելու կորոնավիրուսով. ԱՀԿ
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տասներորդ մարդը այս շաբաթվա վերջին վարակվելու է COVID-19-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով տարածաշրջանային կազմակերպության տնօրեն Հանս Կլյուգեին։
«Անցյալ ամիս մենք զգուշացրել էինք, որ մինչև 2022 թվականի սկիզբը կարող ենք կորցնել ևս կես միլիոն կյանք, եթե շտապ միջոցներ չձեռնարկենք։ Անցել է մեկ ամիս, և ևս 120 հազար մարդ մահացել է, և տարածաշրջանը ավելացրել է COVID-19-ի ևս 10 մլն դեպք»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ մինչ մոտենում է տարվա վերջն ու տոները, COVID-19-ի պատճառով գրանցված մահվան դեպքերը հասնում են բարձր սանդղակի՝ օրական մոտ 4100 մահ, ինչը կրկնակի ավելի է, քան 2021 թվականի սեպտեմբերին՝ օրական 2100 մահ:
Երկու շաբաթ առաջ արդեն կորոնավիրուսից մահացության ցուցանիշը տարածաշրջանի 53 երկրում հատել է 1,5 մլն-ի շեմը: