Հնագետները Չինաստանում հայտնաբերել են Մինգ դինաստիայի խորհրդավոր դամբարան
Չինաստանի Հեբեյ նահանգում հնագետները հայտնաբերել են Մինգ դինաստիայի (1368-1644 թթ.) դարաշրջանի հնագույն դամբարան, հայտնում է News.cn-ը՝ հղում անելով մշակութային հուշարձանների պահպանության տեղական վարչություններին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Աղյուսից պատրաստված ութանկյունաձև դամբարանը լավ պահպանվել է: Այնտեղ եղել է երկու դագաղ, որոնցից յուրաքանչյուրում կմախք է եղել։ Աճյունների տարիքը, ինչպես նաև թաղվածների ինքնությունը դեռ պետք է պարզվի:
Մոտակայքում հնագետները հայտնաբերել են նաև չորս սպիտակ ապակեպատ ափսե և կապույտ երանգով ճենապակյա աման։ Նրանք կարծում են, որ իրերը պատկանել են Մինգ դինաստիային։
Փորձագետները հայտարարել են, որ գտածոն թույլ կտա նրանց ուսումնասիրել այդ տարածաշրջանում այլ գերեզմաններ ևս:
Մինգ դինաստիան կառավարել է Չինաստանը 1368-1644 թվականներին: Այս ընթացքում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվել է, նավատորմ կառուցել, մշակութային կապեր հաստատել Արևմուտքի հետ, և երկիրը դարձրել համաշխարհային ասպարեզում առաջատար պետություններից մեկը։