Ուղեղի համար օգտակար մթերք
Ծովային կաղամբը վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման և ուղեղի աշխատանքի բարելավման համար նախատեսված մթերքներից մեկն է, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հայտնել է նուտրիցիոլոգ Օլգա Կովինենկոն:
Նրա խոսքով, դրական ազդեցությունը ձեռք է բերվում հիմնականում օրգանական յոդի, ինչպես նաև երկաթի, մագնեզիումի, ցինկի, քրոմի, ճարպաթթուների, հակաօքսիդանտների, վիտամինների (A, B, C, E, D, K) բարձր պարունակության շնորհիվ: .
«Ծովային ջրիմուռները բարենպաստ ազդեցություն են ունենում ուղեղի վրա, տալիս են էներգիա և բարեկեցություն, բարելավում են նյութափոխանակությունը, աղիների աշխատանքը և հեռացնում տոքսինները»,- ասել է փորձագետը։
Սննդաբանը հավելել է, որ կարևոր է կարդալ ծովային կաղամբներիփաթեթի բաղադրությունը։ Այն կարիք չունի կոնսերվանտների և համի ուժեղացուցիչների ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան