Փոխհրաձգություն ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանա-իրանական պետական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին ժամը 16:00-ի սահմաններում Յարդիմլի շրջանի Դաշքենդ գյուղի մոտակայքում գտնվող «Գոյթեփե» սահմանապահ հենակետի ծառայության տարածքում սահմանապահ ջոկատը նկատել է 2 անհայտ անձանց, որոնք փորձել էին խախտել պետական սահմանը և մուտք գործել երկիր։
Սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդ։ Սակայն, ըստ աղբյուրի, սահմանախախտները հրազենային կրակ են բացել սահմանի երկայնքով, 2 փաթեթ են նետել և փորձել են փախչել դեպքի վայրից:
Նշվում է, որ սահմանապահը զենք է կիրառել և նրանցից մեկին վնասազերծել։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշվում է նաև, որ դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են