07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 6006 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 240 հիվանդ, գրանցվել է մահվան 28 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1457 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9175 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
- 05.12.2021. Կորոնավիրուսի 327 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել
- 03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան