Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում չեղարկել հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների չկայացած հանդիպմանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր նախարարների հանդիպումը չեղարկվել էր Արցախ ՀՀ խորհրդարանականների այցի պատճառով։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի վաղեմի երազանքն է արցախյան հիմնախնդրի քննարկումն այլ հարթակ տեղափոխել, և այս գործընթացն առաջին հերթին միտված է Մինսկի խումբը կասկածի տակ դնելուն։
«Խոսել նրա մասին, որ Ադրբեջանն առհասարակ տորպեդահարեց գործընթացը, տեղին է, նաև հստակ տեսանելի է, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից, ինչը հայկական կողմի համար անընդունելի է»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում չի կայացել
- Բաքուն նեղացե՞լ է Երևանից
- Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան