ԵՄ-ն Մյանմայի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
ԵՄ-ն Մյանմայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, կոչը ներառված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։
Մյանմարում դե ֆակտո վարչապետ, 76-ամյա Աուն Սան Սու Չժին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ անկարգություններ հրահրելու և COVID-19-ի դեմ միջոցառումները խախտելու համար։ Նախկին նախագահ Վին Մինթը դատապարտվել է նույն ժամկետով և նույն մեղադրանքով։
«Քաղաքական դրդապատճառներով դատավճիռները ևս մեկ քայլ են Մյանմայում օրենքի գերակայության ոչնչացման և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման ուղղությամբ: ԵՄ-ն խստորեն դատապարտում է այդ դատավճիռները», - ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարել են պետության ղեկավարների ձերբակալությունից հետո մեկ տարի ժամկետով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։
Երկրում սկսվել են հանրահավաքներ՝ քաղաքացիական ազատությունների վերադարձի պահանջով։ Ցուցարարների և զինվորականների միջև բախումների ժամանակ գրանցվել են մահվան դեպքեր։
Հարակից հրապարակումներ`
- Մյանմայի նախկին պետական խորհրդականը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
- Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ