Մահացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը
Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է «Մի» կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը։ Այս մասին երեքշաբթի «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի հոլդինգից։
««Ռոստեխ» պետական ընկերության «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը խոր ցավակցություն է հայտնում հարազատներին և մտերիմներին՝ կապված Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, հոլդինգի գլխավոր տնօրենի՝ անվտանգության հարցերով խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան հետ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: