Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում տեսագագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգը։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Բայդենի միջև շփումը կարող է բավականին երկար լինել։ Խոսակցությունը, նրա խոսքով, կտևի «այնքան, որքան կպահանջվի». նման խոսակցությունը հստակ ժամանակ չունի։