Քաղաքական 11:27 07/12/2021 Հայաստան

Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան

«Սահմանագծման և սահմանազատման այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի, իշխանությունը խուսափում է  հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- Ազգային ժողովում ասաց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության  ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ պայմանավորվածությունների մասին իմանում են կատարված փաստերից հետո։

«Թուրք-ադրբեջանական ագրեսիան, Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի  միակողմանի սահմանագծման և սահմանազատման գործողությունները Հայաստանի  ինքնիշխանության կորստի և Արցախի իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորշմանը և  գոյությանը լուրջ սպառնալիք են։ Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի կարևոր և զգայուն սահմանագծում և սահմանազատում հիմնախնդիրների քննարկումն ամեն կերպ փակ ֆորմատով կազմակերպվեր և դրա ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին որևէ նոր առաջարկություն չտալով՝ դեմ քվեարկեց»,- ասաց Ս.Օհանյանը։ 

Նա նշեց, որ, ըստ էության, իրենք հայտարարությամբ պահանջում են՝ գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում են բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, նաև պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակն արագ վերականգնել, սահմաններն ամրապնդել, հստակեցնել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ  հարաբերությունները։

«Հայտարարությունը մեր շահերի մասին է»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Գլխադասային արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, նախագծի հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն ասաց, որ  հանձնաժողովը քննարկել է սահմանազատման և սահմանագծման հիմնախնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծն ու տվել բացասական եզրակացություն։

Նա նշեց, որ այս հայտարարությոան նախագիծն ընդդիմադիր խմբակցության հայտարարություն է, ընդդիմադիր դիրքրոշումները, բնականաբար, կառավարող խմբակցությունը չի կիսում։

«Հայտարարությունը փորձ է անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը բանակցություններում,  մասնավորապես սահմանագծման և սահմանազատման հարցում պետության և ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամության վերաբերյալ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Նրա խոսքով, հանձնաժողովը կարծում է, որ սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել։

«Հայաստանն ունի  ինքնիշխան տարածք և այն պետք է պաշտպանվի, այդ թվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով։ Կարևոր է նաև ի նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և կրկին Հայաստանի և Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման և սահմանագծման օրակարգի հետ»,- ասաց Մ.Կարապետյանը։

Ս. Օհանյանն արձագանքեց, որ հայտարարության մեջ որևէ անվստահություն չկա կառավարությանը, ընդհակառակը՝ փորձում է  բարձրացնել ԱԺ վերահսկողական խորհրդարանական մեխանիզմների իրականացումը, պահանջում է այսօրվա իշխանությունները, որոնք, իրոք, գտնվում են անվստահության այսպիսի իրավիճակում, իրականացնեն գործողություններ, որոնք դեմ չեմ Հայաստանի օրենսդրությանը և ԱԺ հաշվետվությանը, գոյության ունեցող ընթացակարգերին։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ  այս հայտարարության շուրջ լսումներ են կազմակերպվել, լսել են հասարակական, հանրային, քաղաքական, մտավոր, գիտական հատվածի ներկայացուցիչների առաջարկները։

«Ցավում եմ, որ ներկայացված հակափաստարկը՝ իբր թե փակ ռեժիմով անցկացնել, հիմք է հանդիսանում ընդհանրապես նախագիծն օրակարգ չներառելու կառավարող խմբակցության տեսակետն արտաբերելու համար։

Բայց նախորդ քվեարկությունը, ինչպես նաև հրատապ թեմային նման մոտեցումը, ցույց է տալիս, որ կառավարող ուժը պատրաստ չէ  բաց, հանրային, հրապարակային առանձին դեպքերում նաև փակ քննարկումներ իրականացնելուն»,- ասաց Ա.Մինասյանը։

Նախքան նախագծի քվեարկությունը, «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում առաջարկեց։

Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկություն, 28 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նկատի ունենալով այս քվեարկությունը, այսօր իսկ նախագծի լրամշակված տարբերակը դրվելու է  շրջանառության մեջ և դեկտեմբերի  14-ին ժամը 12։00-ին  պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ այս նույն օրակարագով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}