ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են սահմանափակումներ մտցնել ռուբլու փոխանակման համար
ԱՄՆ-ն և Եվրամիությունը դիտարկում են ռուսական խոշորագույն բանկերի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Սահմանափակումները, ինչպես պնդում են, պատրաստվում են Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» դեպքում։ Մասնավորապես, հնարավոր է արգելափակել ռուբլու փոխարկումը դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի։
Առավել նշանակալի միջոց են համարում Մոսկվայի անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից, սակայն, Bloomberg-ի աղբյուրների խոսքով, դա հարված կհասցնի հասարակ քաղաքացիներին:
Գործակալության զրուցակիցների կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է պատժամիջոցների թեմային անդրադառնալ դեկտեմբերի 7-ին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցությունների ժամանակ։