Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում է տասը ծանրորդ: Կանանց և տղամարդկանց տասական քաշային կարգերում խաղարկվում է մեդալների 20 հավաքածու: ՀՀ պատվիրակներից առաջինը, դեկտեմբերի 12-ին, ծանրահարթակ կելնի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / :
Կոմիտեն հիշեցնում է՝ վերջին տարիներին մեր հերկուլեսները խոսուն հաղթանակներ են տոնում միջազգային պաշտոնական մրցաշարերում: Աշխարհի նախորդ ստուգատեսը կայացել է Թաիլանդի Պատտայա քաղաքում՝ 2019թ. սեպտեմբերին: Մասնակից 84 երկրների 734 մարզիկ-մարզուհիները այն ժամանակ սահմանել են համաշխարհային 23 ռեկորդ: