Զբոսաշրջիկներն Անիի ավերակներում կկարողանան շրջել էլեկտրական կառքով
Զբոսաշրջիկների այցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված են UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։
Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։
Նշվում է, որ էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի տեղափոխման համար։
Հարակից հրապարակումներ`
- Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել
- Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
- Անիի ավերակներում հսկողություն կիրականացվի՝ հայ զբոսաշրջիկներին թույլ չտալու ծածանել Հայաստանի դրոշը
- Կարսի նահանգապետը հայտնել է, որ շուտով պեղումներ կսկվեն Անիի ավերակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան