Սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են. Իշխան Սաղաթելյան
«Հունիսի 20-ի ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 240 հազար պակաս քվե է հավաքել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են։
«Հերթական անգամ մանիպուլյացիա է։ Կարող են միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի շատ են։ Այստեղ այլ հարց է. իրենք ունեն կցորդ, սպասարկող քաղաքական ուժեր, որոնք որոշ համայնքներում ձայներ փախցնելով՝ կմիավորվեն իրենց հետ և ձևավորեն իշխանություն»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը չունի համաժողովրդական աջակցություն. «Հունիսի 20-ին մարդկանց խոստացել էին անվտանգություն, խաղաղություն, 5 ամիս է անցել, մարդիկ տեսնում են՝ մենք չունենք անվտանգություն, խաղաղություն, ունենում ենք զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ։ Հետևաբար, իրենց տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, այսօր ամեն ինչ պետք է անենք, որ դա դրսևորվի փողոցում»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատուն. Մեզ նաև հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ
- ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ ԳՄ
- ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15֊ում. Սաղաթելյան
- ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
- Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են