Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
«Հայաստանի բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ Հայաստանի օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և Հայաստանի սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան»։ Պատասխանելով լրագրողների հարցերին այդ տեսանյութում արած արտահայտության մասին, նա արձագանքեց. «Նյութը մոնտաժված է, խոսքը գնում է բանակցությունների մասին, խոսքը գնում է տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին։
Ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից, գալիս են, խնդրում են, ասում են՝ կարող ենք ձեզ մի քանի հարց տալ, ես էլ իրենց հարցերին պատասխանում եմ։ Ընթացքում ես նկատեցի մի աղջիկ հեռախոսը պահել է, խնդրեցի չնկարահանել, քանի որ մենք զրույցի էինք բռնվել, որը չէի ուզում հրապարակային ասել, դրա կարիքը չեմ զգում։ Ասաց՝ չէ, չէ, ինչ եք ասում։
Նյութը մոնտաժված է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»