Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, տուժածներից մեկը 10-ամյա աղջիկ է:
Նշվում է նաև, որ կրակը բացել է 45-ամյա տղամարդը, որին ձերբակալել են։ Նա գտնվել է դեպքի վայրում և հնարավոր է եղելվնասազերծել հանցագործին։