Արտակ Զաքարյան. Իր գեղցու շուստրիության պատճառով մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը փորձում է «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.
««Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»»: Այս մասին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Այս հայտարարությունը մեզ համար, իհարկե նորություն չէր։ Իլհամ-Նիկոլ տանդեմն այդ հարցը վաղուց են ի նկատի ունեցել՝ որպես 44-օրյա պատերազմում կազմակերպված պարտության հետևանքներից մեկը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն է, որը դեմ է առել ռուս-պարսկական, ինչպես նաև հնդկա-չինական շահերի կտրուկ հակադրությանը և առաջ չի գնում (որքան էլ որ Նիկոլը թուրքերին խոստացած լիներ)։
Սյունիքի վրայով «միջանցք» երբեք չի լինելու, որքան էլ որ Իլհամը փորձի սպառնալ։ Իսկ Նիկոլի պարագայում, հստակ է, որ եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս։ Որովհետև, Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց։
Իր տգիտության, թուլամորթության, գեղցու շուստրիության և իշխանամոլության պատճառով, տարածաշրջանային մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը՝ կապիտուլյանտի մանդատով, առայժմ փորձեր է անում «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը։ Իսկ արդյունքում՝ Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն։
Հ.Գ. այսօր իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց՝ պետականության շարունակվող քարուքանդը կանգնեցնելու, և երկիրն աշխարհաքաղաքական նոր հարվածների տակից դուրս բերելու համար։
Ժողովրդի գիտակից մասը գոնե, պետք է տեսնի ու հասկանա այս պարզ ճշմարտությունը։ Իսկ նիկոլապատկան անգիտակից մասն իրավունք ունի դա չհասկանալու, որովհետև առաջնորդվում է միայն ստամոքսով ու «նախկինացավի» կարծրատիպերով»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Եթե հաջողվի ընդդիմությունները միավորել, Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու
- Արտակ Զաքարյան. Սա էր Ալիևի հակիրճ մեսիջը
- Արտակ Զաքարյան. Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը
- Արտակ Զաքարյան. Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ
- Արտակ Զաքարյան. Ափսոս, որ մեր երկրի իշխանությունները ոչ միայն դավադիր են, այլև մեխի գլխի պես տգետ ու համառ
- Արտակ Զաքարյան. Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր պարտության համար
- Արտակ Զաքարյան. Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս
- Արտակ Զաքարյան. Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են
- Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը
- Արտակ Զաքարյան. Չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին