Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվի, որ հետո մեր դաշնակիցներից ապտակներ չստանա. Վահե Հակոբյան
«ՏԻՄ ընտրություններում իշխանությունների պարտությունները պայմանավորված են նրանով, որ իշխանության վարկանիշը շարունակում է կատաստրոֆիկ տեմպերով ընկնել»,- ԱԺ-ում news.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա նշել է, որ այս իշխանության կողմից տարվող ապաշնորհ քաղաքականությունը հստակ քայլերով մեզ տանում է կործանման։
Հարցին՝ ԱԺ-ում ընդդիմության առաջարկներն իշխանության կողմից չեն ընդունվում, ո՞րն է պատճառը, Վահե Հակոբյանը պատասխանել է. «Ակնհայտ պարզ և դրական նախագծերը, որոնք բերում ենք, իշխանավորները բացարձակ չեն խորանում դրանց մեջ և միայն այն պատճառով, որ բերել է ընդդիմադիր բլոկը, իրենք մերժում են։ Սա սկզբունք է, որը որդեգրել են»։
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր ուժերը նախագծեր չեն ներկայացնում, զբաղված են միայն հայտարարություններով, ընդդիմադիր պատգամավորն ասել է. «Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ նման հայտարարություններ անելու փոխարեն զգույշ արտահայտվի իր հարցազրույցներում, որ հետո մեր դաշնակից ընկերներից ամենաբարձր մակարդակով ապտակներ չստանա»։
Վահե Հակոբյանն ասաց, որ իրեն չի զարմացրել Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։
«Այս իշխանությունների կողմից շարունակական դավաճանական, քայքայիչ, ապաշնորհ քաղաքականություն տանելով՝ հնարավորություն է ընձեռվում մեր թշնամիներին նման հայտարարություններ անել։ Նրանք հիմա խոսում են հաղթողի կարգավիճակից։ Իրենց հաղթանակն ու մեր պարտությունը կրում է շարունակական բնույթ։ Հենց սրա մասին ենք մենք խոսում, թե ուր են բերել, հասցրել մեր պետականությունը, մեր ժողովրդին, մեր երկիրը Նիկոլն ու իր խմբակը»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա նշել է, որ չի կարող կանխատեսել՝ Ադրբեջանը կստանա այդ միջանցքը, թե ոչ։ Ըստ նրա, այստեղ շատ մեծ է Ռուսաստանի դերը, իհարկե, ոչ պակաս Հայաստանի որդեգրած քաղաքականությունը։
«Համոզված եմ, որ Նիկոլի ու իր խմբակի օրոք Ալիևը կստանա ամեն ինչ, ինչ ուզում է։ Միակ պայքարի տարբերակն այս իշխանության անհապաղ հեռացումն է և միասնական ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելը։ Միասնական, քանի որ երկիրն այնպիսի քայքայված իրավիճակում է, որ մեկ ուժի չի կարող դա անել»,- ասել Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի, նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանավորմանը, Սյունիքի համայնքապետերին կալանքի տակ պահելը, Վահե Հակոբյանը նշել է. «Այստեղ երկու գործոն է աշխատում. Նիկոլի նեղ անձնական վրեժխնդրությունը և լավ գիտի, որ եթե այսպես շարունակվի, Ալիևն ինչ ասի, ինքը տալու է, և Սյունիքում այդ հեղինակավոր մարդկանց փորձում է չեզոքացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
- Սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են. Իշխան Սաղաթելյան
- ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ ԳՄ
- ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15֊ում. Սաղաթելյան
- ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
- ՌԴ ԱԳ նախարարությունը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին. «Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան