Դատարանները հեղեղված են գործերով, որովհետև ով վճարում է, նա էլ պատվիրում է. Ջհանգիրյան
«Հայաստանում մինչև 1996 թվականը եղել են 96 ժողովրդական դատավորներ և Գերագույն դատարանի 31 դատավորներ, իսկ բնակչության թիվը կազմում էր մոտ 4 մլն: Ու այդ 120 դատավորը կարողանում էին լուծել քրեական, քաղաքացիական, ընտանեական, վարչական, բնակարանային բոլոր վեճերը», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` հակադարձելով արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հայտարարությանը` դատավորների քանակը ավելացնելու մասին օրինագիծը ներկայացնելիս:
Նշենք, որ Մկրտչյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում էր կառավարության նախաձեռնությունը. Դատական օրենսգրքում կատարված փոփոխությամբ գործադիրն առաջարկում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են դատարաններում դատավորների գերծանրաբեռնվածությամբ: Նախագիծը ներկայացնելիս փոխնախարարն ասել էր, որ միջազգային չափորոշիչը հետևյալն է 100 հազար բնակչին 21 դատավոր է նախատեսված, մինչդեռ ըստ հաշվարկների Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 6.7 դատավոր: Այժմ դատավորների թիվն անցնում է 230-ից:
«Այն ժամանակ դատավարական օրենսգրքերը մեկամսյա ժամկետ էին նախատեսում, որպեսզի յուրաքանչյուր հայցադիմում քննվեր ու վճիռ արձակվեր: Հիմա մենք ունենք ոտից գլուխ 2 մլն բնակչություն, 230-ից ավել դատավորներ, ունենք ծանրաբեռնվածություն թե քաղաքացիական, թե քրեական գործերով ծանրաբեռնվածություն: Ոնց կարող է այդքան բնակչությունը այդքան ծանրաբեռնվածություն ապահովել դատարանների համար», -ԱԺ ամբիոնից օրինագծի քննարկման ժամանակ հարցեր էր բարձրացնում նախկին զինդատախազ Ջհանգիրյանը:
Նրա եզրակացությամբ, վիճակն այդպիսին է, որովհետև համակարգը չի գործում, այսինքն` արդարադատույուն չի իրականացվում:
«Եթե մեկ կամ մի քանի իրավիճակում իրավահարաբերություն կարգավորվի, ապա մյուս քաղաքացիները կտեսնեն, որ դիմում ես դատարան պարտվում ես, էլ չեն դիմի: Բայց քանի որ արդարադատություն չկա, ով վճարում է, նա էլ պատվիրում է, հետևաբար դատարանները հեղեղված են գործերով: Ես ձեզ ասեմ` այդ տնտեսական, հողային բնակարանային վեճերը ավելի շատ լուծվում են հեղինակությունների, գողականների կողմից, էլ դատարաններում 4-5 ամիս չեն սպասում, որ առաջին նիստը կայանա», -հայտարարեց Ջհանգիրյանը` նկատելով, որ իրավիճակից դուրս գալու համար անկախ դատարաններ, անկախ դատական համակարգ է անհրաժեշտ:
Թեմային առնչվող հրապարակում`
Կառավարությունն առաջարկում է ավելացնել դատավորների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան