ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նա հայտնեց, որ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետներն այսօր ժամը 14։00-14։30-ի կողմերը ունեցել են որոշակի բանավեճ ՔՊ-ից երկու պատգամավորի՝ Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի հետ։
«Իմ տեղեկությունը հետևյալն է, որ ռեպլիկն իրականում կատարվել է պատգամավորների կողմից, որին ի պատասխան հարցադրում է հնչել պատգամավորներին և այդ հարցադրումից հետո հարցը սպառվել է, հարթվել է։
Հարցին՝ օգնականներից Գերասիմ Վարդանյանի կողմից պատգամավորի հասցեին ուղղված «արա» ռեպիկ եղե՞լ է, թե՞ ոչ։ Ա. Վարդևանյանը պատասխանեց. «Ես, որքանով տեղյակ եք, ամեն ինչ սկսվել է պատգամավորի կողմից նման արտահայտություն անելուց, որին հաջորդել է միմյանց միջև զրույց, որն էլ հարթվել է»։
Շարունակելով ներկայացնել Աժ-ում դրանից հետո տեղի ունեցած ծեծկռտուքը՝ պատգամավորն ասաց. «Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սևակին հրավիրում են սուրճ խմելու։
Հրավիրում են, նախնական տեղեկությամբ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Սևակը, բնական է, արձագանքում է, ուզում է հասկանալ՝ այդ ինչ խնդիր է եղել։ Խոսակցությունը գնում է այնպես, որ, կարծես թե, եկեք այս հարցը լուծենք, որ սուր անկյուն չլինի, ամեն դեպքում ԱԺ շենքում ենք։ Զուգահեռաբար հրավիրում են Գերասիմին, այնուհետև միանում է Տարոնը։ Խոսակցությունը տարել են նրան, որ ստեղծեն կոնֆլիկտային իրավիճակ, որի ժամանակ անակնկալ ձևով մի 20 հոգոով ներխուժել են սենյակ և սկսել հարվածել տղաներին։ Նրանց մեջ եղել են պատգամավորներ։
Ընդհուպ մինչև դռան հետևում են եղել սպասելուց։ Սրա անունն ի՞նչ դնել։ Խուլիգանություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Պատգամավորների անուններ Արամ Վարդևանյանը չնշեց, միայն ասաց, որ առնվազն առերևույթ նույն այն անձինք էին, որոնք խուլիգանական վարքագիծ էին դրսևորել ԱԺ նիստերի դահլիճում մի քանի ամիս առաջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, ամենացավալին այն է, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ։
«Նորմա՞լ եք համարում, որ կարող են ինչ-որ մեկի խաբեն, ասեն՝ արի կոֆե խմենք ու փորձեն ծեծե՞ն։ Սա աշխարհի մի անկյունում կարո՞ղ է նորմալ համարվել։ Եթե գնում ենք խուլիգանության, չազգային ժողովի, եկեք դա էլ ֆիքսենք։ Ինչպես ասեմ Ազգային ժողով, եթե այս իշխանության վճռական գործողությունների արդյունքում վերածվում է չազգային ժողովի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության փորձագետներն, օգնականները մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ թե ինչ աստիճանի, դատաբժիշկը կարող է ասել։
«Քրեական իրավունքի մասնագիտացում ունեմ, կարող եմ հստակ ասել՝ նախապես ծրագրավորված, մի խումբ անձանց կողմից խուլիգանության արարքի կատարում է։
Իրադարձությունների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հերթական անգամ նախապես ծրագրավորված գործողություն էր, նպատակն էլ մի բան եմ տեսնում՝ ԱԺ հեղինակության տոտալ զրկում»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում