Աֆղանստանում մոտ 23 հազար ահաբեկիչ կա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ Աֆղանստանի տարածքում մոտ 23 հազար զինյալ կա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Sputnik Youtube-ի ռուսերեն ալիքում։
«Կարելի է նշել մի շարք սպառնալիքներ՝ կապված Աֆղանստանի տարածքում մեծ թվով ահաբեկչական կառույցների առկայության հետ։ Նրանց ընդհանուր թիվը, ինչպես նշում են փորձագետները, կազմում է մոտ 23 հազար զինյալ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետի հետ բանակցություններին հայտարարել էր, որ Աֆղանստանում իրավիճակը մտահոգիչ է։ Նրա խոսքով, Ռուսաստանը մտահոգված է, մասնավորապես, ահաբեկչության, թմրանյութերի և կազմակերպված հանցավորության խնդիրներով։