Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են այսօր ԱԺ-ում ծեծի ենթարկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն ու աջակիցները։ Նրանք պահանջում են իշխանական պատգամավորներին դուրս գալ և այստեղ հարցերը քննարկեն։
«Ես Վահագն Ալեքսանյանին կարող եմ հիմա հրավիրել բանավեճի, որտեղ ուզում է, ուզում է Հ1՝ Պետրոսի մոտ, իր վարչապետն էլ, թող մեջքին կանգնի, ու ես իրան կասեմ ով է։ Վահագն Ալեքսանյանին ու իր նմաններին վստահեցնում եմ՝ գալու է ժամանակն ու իրենք պատասխան են տալու ամեն ինչի համար»,- այս մասին ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ ընթացող հավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականը և ավելացրեց․
«Հիմա պատրաստ ենք թող գան ու այստեղ խոսենք, ոստիկանությունը կանգնած է, լրատվամիջոցներն էլ այստեղ են, դուխով են․թող գան այստեղ» ։
«Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, քաշքշոց է եղել։ Հրավիրել են իրենց սենյակ պարզաբանելու։ Ռուբինյանի օգնականը հրավիրում է սուրճ խմելու, ես սուրճ խմելու չէի գնացել, գնացել էի պարզաբանման համար։ Սենյակում երեք հոգով էին, սենյակից դուրս գալուց մի 30-40 հոգով հարձակվել են մեր վրա։ Անվտանգության աշխատակիցներն էլ խելոք կանգնած էին, չեն միջամտել։
Պատգամավորներից եղել են Արմեն Խաչատրյանը, Հրաչիկն ու Վահագն Ալեքսանյանը։ Նորից եմ ասում՝մեզ ոչ մեկ չի կարա ծեծի, չեն ծեծել, ծեծկռտուք է եղել։ Հրավիրել են իրենց սենյակ պարզաբանելու, բորենու նման հարձակվել են մեզ վրա, համապատասխան հակահարված են ստացել»,- նշեց դաշնակցական Գերասիմ Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Աժ-ում Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան