Զելենսկին ամոթալի լռել է Կարմիր բանակի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոռացել է հիշատակել Կարմիր Բանակը երկրի զինված ուժերի ստեղծման 30-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Երեսուն տարի առաջ ընդունվել է Ուկրաինայի զինված ուժերի մասին օրենքը: Բայց մեր զորքերի ավանդույթները և մեր հայրենիքի պաշտպանությունը խորանում են պատմության մեջ»,- ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Խարկովում տոնական միջոցառման ժամանակ:
Զելենսկին հիշել է «Կիևյան Ռուսիայի», «Զապորոժյան կոզակների», ՈՒՊԱ-ից կոլաբորացիոնիստների, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի կազմում մարտիկների մասին, սակայն չի հիշատակել Կարմիր բանակի մասին։
Նախագահը ուկրաինացի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում ցուցաբերած անձնուրաց ծառայության, հաստատակամության և հերոսության համար։