Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին. Թագուհի Թովմասյան
«Եթե մենք որևէ համայնքում տեսնում ենք, որ ոչ մեկ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապա դա նշանակում է, որ պետական համակարգի որևէ աշխատակից էլ չի մասնակցել քվեարկությանը»,-անդրադառնալով Ծովագյուղ և Սեմյոնովկա համայքների բնակիչների՝ ՏՒՄ ընտրություններին չմասնակցելու փաստին՝ ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նկատելով, որ քվեարկությանը չեն մասնակցել նաև տվյալ համայքների տեղամասային հանձնաժողովների անդամները՝ պատգամավորը նկատեց, որ սա նշանակում է, որ որևէ մկեը չի վախեցել, որ կարող է աշխատանք կորցնի:
Թովմասյանը հույս հայտնեց, որ այդ միասնականությունը վարակիչ կլինի նաև մյուս համայնքներում:
Անդրադառնալով ՀՀ սահմանների պաշտպանության խնդրին՝«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց, որ առաջնագծի կահավորման վերաբերյալ շարունակում է ահանզանգեր ստանալ հենց առաջնագծի զինվորականներից, որոնք ցրտին, սառնամանիքին իրականացնում են իրենց ծառայությունը։
«Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին»,-շեշտեց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ առաջնագիծը չեն կահավորում, քանի որ որոշակի վախկոտություն կա իշխանությունների մոտ, քանզի մտավախություն ունեն, որ եթե այս իրավիճակում առաջնագծում աշխատանքներ իրականացնեն, հնարավոր են որոշակի զարգացումներ:
«Ես կարծում եմ, որ դեռ նոյեմբերի 9-ին, երբ ադրբեջանական ուժերը դիրքավորվում էին այնտեղ, որտեղ ցանկանում էին, ՀՀ-ն պետք է ներկայացուցիչ ունենար, ոչ թե քաղաքացիական անձինք դիմավորեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը պնդեց, որ զինվորականների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ ոչինչ չի արվել։
Անդրադառնալով այսօր ԱԺ ՔՊ մեծամասնության կողմից մերժված իր օրինագծին՝ կին պատգամավորը նկատեց, որ զինծառայողները, երբ անցնում են ծառայության, արտահերթ կերպով բուժզննություն են անցնում, բայց երբ դառնում են զինծառայող, արտահերթության մասով որևէ արտոնությունից չեն օգտվում, և իր նախագիծը հենց դրա մասին էր, որ ոչ միայն շահագրգռեն դառնալ զինվորական, իսկ դրանից հետո մոռանան նրանց մասին։
«Նրանք 14 օր անմարդկային պայմաններում, չկահավորված առաջնագծում իրականացնում են իրենց ծառայությունը, և երբ 14 օր անց իջնում են և ունեն 14 օր ժամանակ՝ իրենց առողջությունն ապահովելու համար, այդ ընթացքում կարող են հիվանդանոցում հերթի մեջ լինել, և այդպես էլ հերթը չհասնի»,-հայտարարեց Թովմասյանը և հավելեց. «Այն, որ իշխանության ներկայացուցիչը պնդում է, թե 2019-ից այդ հարցը լուծված է, ես պաշտոնապես հայտարարարում եմ, որ իշխանությունը ստում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն Ալիևի համար վատ երազ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ երազելի. Արամ Վարդևանյան
- Թշնամուց վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան