Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը, վկայակոչելով Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչին։
«Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ամեն 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծության հող ջրի և քամու հետ տեղափոխվում է։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,- նշել է Աթաչը։
Դենիզը շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները