Իսպանիան նախատեսում է գործարկել միջքաղաքային օդային տաքսի
Հինգ տարվա ընթացքում Իսպանիայում առաջին թռչող տաքսին կարողանալու է ուղևորներ փոխադրել ՝Բալեարյան կղզիների, Վալենսիայի և Բարսելոնայի մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
Աերոմոբիլները մշակում է տեղական ընկերությունը։ Դա կլինի չորս փոքր քառաշարժիչ դրոններից բաղկացած ապարատը, որը սնվում է էլեկտրականությամբ։ Նրա խցիկում կտեղավորվեն հինգ ուղևորներ։
Մեքենան կանցնի մինչև 300 կիլոմետր տարածություն։ Այն քաղաքները, որտեղ տաքսիները կթռչեն, գտնվում են միմյանցից մոտավորապես նման հեռավորության վրա:
Ներկայումս մշակողները աշխատում են առաջին աշխատանքային նախատիպի ստեղծման վրա։ Ենթադրվում է, որ օդային մեքենաները կկարողանան զբոսաշրջային թռիչքներ իրականացնել 2026 թվականին։
Եվրոպական այլ երկրներ և քաղաքներ նույնպես ծրագրում են զարգացնել տրանսպորտի այս տեսակը։ Օրինակ՝ մինչև 2030 թվականը նրանք ցանկանում են օդային տաքսի գործարկել դեպի Փարիզի օդանավակայան։