Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
ԱԺ-ի դիմաց ՀՅԴ-ն շտապ հավաք է կազմակերպել, ներկաները հայտնում են, որ դուրս են հրավիրում ՔՊ-ի պատգամավորներին, որոնք «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին տարել սենյակներում ծեծել են:
«Հիմա մենք այդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:
Վերջինս հայտնեց, որ հավաքվածները չեն ուզում ոստիկանների հետ բախվել, նրանց հրահանգներին ենթարկվում են, չնայած կարծիք արտահայտելու համար արդեն բերման են ենթարկել ՀՅԴ անդամ, կանադացի գործարար Հրաչ Ջաբրայանին:
Ըստ քաղաքացու՝ տեղյակ չեն, թե ինչն է պատճառը, եթե անգամ օգնականները՝ Գերասիմ Վարդանյանը, Սևակ Նազարյանիը, Տարոն Ղազարյանիը թարս աչքով են նայել պատգամավորներին, ապա նրանք ազգի ընտրյալներ էին, պետք է կարողանային իրենց տիրապետել:
«Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ, Ազգային ժողովը չսարքեն խուլիգանության վայր, որը դատապարտելի է»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե ընդդիմությունը համբերում է, դա չի նշանակում, որ նրանք պետք է անցնեն բոլոր սահմաները:
«Կարող է էդ տղերքը գան ասեն, որ սխալ ենք եղել, կմտածենք՝ ներենք, թե ոչ: Եթե ինքնասիրության հարց է, կռվի հարց է՝ եկեք կռվենք, տեսնենք ով է տուժելու, ինչպես ուզում են, այդպես էլ կլինի»,- ասաց Սարգիս Կարապետյանը։
Կողքից ուղղեցին որ ՔՊ-ում «տղա» չկա, այնտեղ բորենիներ են, որ մի քանի հոգով հարձակվում են մեկի վրա:
«Ժողովուրդը մանդատ է տվել ՔՊ պատգամավորներին, որ ԱԺ աշխատակիցներին ծեծեն»,-հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում