2019-ին իշխանությունը բացառում էր սեղանին որևէ փուլային փաստաթղթի առկայությունը. Հայկ Մամիջանյան
«2019-ին իշխանությունը բացառում էր սեղանին որևէ քննարկվող փուլային փաստաթղթի առկայությունը»,-իր ելույթում նկատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և դիմելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին՝ ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք այսօրվա պարոն Եղոյանի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ սեղանին բոլոր դեպքերում եղել է փուլային լուծման տարբերակը»:
Պատգամավորը նկատեց, որ Եղոյանի հայտարարած Արցախի խնդրի կարգավորման 2016 թվականի կազանյան տարբերակից՝ ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ հիշատակած 2019 թ.-ի տարբերակը ստորագրությունների տարբերությամբ չեն եղել, այլ եղել է լրամշակված տարբերակ:
«Եղոյանի խոսքից հասկացա, որ այո քննարկվող փաստաթուղթ է եղել, բայց դեռ չեմ ուզում քաղաքական հայտարարություն անել, քանի դեռ նա չի հաստատել այդ փաստը»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը:
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր ելույթում հայտնեց, որ նույնսիկ Կազանյան լուծման տարբերակը չի կարող համարել փաթեթային, բայց դրանից հետո էլ բանակցային սեղանին չի եղել փաթեթային լուծման տարբերակ:
«Դրանից հետո եղած բոլոր նախագծերը եղել են փուլային և դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը 2018 թ. հումնվարին ասուլիսի ժամանակ, Էդվարդ Նազարյանն էլ հակադարձել է, որ այն փաթեթային է՝ փուլային կիրարկմամբ»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Իհարկե սեղանին փաթեթ եղել է, հո դատարկ չի եղել, հո իշխանափոխությունից հետո համանախագահները թղթերը չէին հավաքել սեղանից և սենյակից դուրս եկել»:
Հարակից հրապարակումներ`
- Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան
- ՏԻՄ ընտրություններում իշխանությունների դեմ քվեարկածները Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից էին. Ագնեսսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան