Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
«Եթե այդքան լավ տղա են, թող պատերազմի դաշտում գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր ունենային իրենցից, այդ ժամանակ կմտածեինք, որ տղամարդավարի որևէ բան կա իրենց մեջ»,- ԱԺ–ի դիմաց՝ պատգամավորների օգնականների ծեծի առնչությամբ ընթացող հավաքի ժամանակ լրագրողներին ասաց ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը։
Նա կատարվածը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ խնդիրներն ավելի խորքային են և դրանք կապված են նաև ՏԻՄ ընտրությունների հետ։
«ՏԻՄ ընտրություններում տարած խայտառակ վիճակով պայմանավորված՝ իրենք զգում են, որ իշխանությունն իրենց տակից գնում է, հավասարակշռությունից դուրս են եկել և դիմում են այսպիսի քայլերի։ Եթե մենք իրավական պետություն ենք, ապա իշխանությունները պետք է սրա համար համարժեք պատասխան տան և համարժեք քայլեր արվեն։ Երբ պետությունը որևէ անելիք չունի, այդտեղ տեղի է ունենում անարխիա։ Այստեղ լավ բան չեմ տեսնում, սա հղի է վտանգով»,- ասաց նա։
Տարոն Տոնոյանի խոսքով՝ այս ամենն էլ ավելի է խորացնելու հասարակությունն աղճատելու, բևեռելու քաղաքականությունը։
«Նրանք պետություն ղեկավարող չեն, իրենք «գյադաների» հավաքածու են և որքան շուտ հեռանան, այդքան պետությունը կշահի»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այսօրվա՝ «գերիներ չկան» հայտարարությանն, Տարոն Տոնոյանն ասաց.
«Ի՞նչ փոխվեց․ երբ վարչապետն ուզում էր իր տղային փոխեր գերիների հետ, հանկարծ այդ գերիներն էսօր դարձել են հայրենիքի դավաճան։ Էդ գերիներին մի ժամանակ դհոլ զուռնայով էին դիմավորում, պատգամավորներ էին մի ժամանակ գնում մասնակցում գերիների վերադարձի խրախճանքին։ Եւ հանկարծ էսօր էդ մարդիկ դավաճան են դարձել»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
- Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
- ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
- Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում