Արևմուտքը հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման օգտին
Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են «նորմանդական ձևաչափի» շրջանակում Կիևի հետ Մոսկվայի բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը բանակցություններ է վարել «Քվինտ» ձևաչափի պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ (Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա): Պետությունների և կառավարությունների հինգ ղեկավարներ կիսվել են իրենց վերլուծությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածության մասին, հայտնել են վերջիններիս ինքնիշխանությունը հարգելու իրենց վճռականությունը և հայտարարել Եվրոպայում խաղաղության և անվտանգության պահպանման համար գործելու իրենց հանձնառության մասին»,- ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ։
«Նրանք հիշեցրել են Ռուսաստանի կողմից Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո նորմանդական ձևաչափի շրջանակներում Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին»,- ասվում է փաստաթղթում։