Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները որոշել են փակել Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմանյանին գալ և բացատրություն տալ այսօրվա՝ «գերի չունենք» հայտարարության համար։
Նշենք, որ ակցիայի ժամանակ ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատթարացավ։ Ոստիկանությունն էլ փորձում է բացել ճանապարհը, սակայն ծնողները նստել են փողոցում և թույլ չեն տալիս բացել այն։
«Մեկ ու կես տարի խաբել են մեզ, հիմա էլ սենց բան են ասո՞ւմ։ Դասալիք է, համաձայն եմ, բեր էստեղ դատի, անհետ կորածի ծնող եմ, բեր, թե էդքան տղա ես։ Ավտոն տակդ դրին, հաբռգիր, պետք ա հեծանիվով ֆռռայիր»,- ասաց Ամիրյան փողոցը փակ պահող ծնողներից մեկը։